Թանգարանաին գիշերը Triple-E-ի հետ

Triple E

Մայիսի 18-ին ողջ աշխարհը նշում էր թանգարանների միջազգային օրը, որին հաջորդեց արդեն բոլորի կողմից սիրված Թանգարանային գիշեր միջոցառումը։ Այս տարի միջոցառումն անցկացվում էր «Գերհաղորդակցվող թանգարաններ. Նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագրի ներքո։ Միջոցառմանը մասնակցեցինք նաև մենք՝ իրականացնելով համատեղ նախագծեր Մատենադարանի և Ե. Չարենցի անվան Գրականության և Արվեստի թանգարանի հետ։

Մատենադարանում Triple-E հարթակի միջոցով հասանելի է Վասպուրականի ավետարանի «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ» նկարազարդման անիմացված հոլովակը, որն ավելի պատկերավոր կերպով ցույց է տալիս տվյալ մանրանկարում պատկերված աստվածաշնչյան պատմությունը:

ayb school

Ե. Չարենցի անվան Գրականության և Արվեստի թանգարանում Triple-E հարթակի միջոցով «կենդանացրել» ենք ֆիլմերի, թատերական ներկայացումների, օպերաների և մուլտֆիլմերի ազդագրերը։ Հարթակի միջոցով սկանավորելով ազդագիրը վրան հայտնվում է համապատասխան ֆիլմի, օպերայի, ներկյացման կամ մուլտֆիլմի ամենահայտնի տեսարանըը:

Մեր կողմից իրականացված այս նաագծերը արժանացան միայն դրական արձագանքի թե' թանգարանի այցելուների և թե' թանգարնների աշխատակիցների կողմից։

Ստորև կարող եք կարդալ թանգարանների աշխատակիցների կարծիքներըը համագործակցության վերաբերյալ։

«Թանգարանային գիշեր միջոցառման շրջանակներում, Triple-E լրացված իրականության հարթակը պատրաստել է հետաքրքիր անիմացիա: Lրացված իրականության հավելվածով անիմացիան դիտելը շատ հետաքրքիր Է հատկապես դպրոցականների համար: Այն հնարավորություն է տալիս ոչ միայն տեսնել մանրանկարները, այլև դիտել դրանք անիմացիոն տարբերակով։ Մանրանկարը ներկայացված է գործողության մեջ ՝ փոխանցելով երեխաներին ավելի հստակ պատկերացում ցուցանմուշների վերաբերյալ, այն մասին, թե ինչ է ցանկացել փոխանցել գրիչը, մանրանկարիչը։ Այս պահին Մատենադարանում հասանելի է "Հիսուսի մուտքը Երուսաղեմ" մանրանկարի անիմացիան, որը հնարավոր է տեսնել Triple-E հավելվածի միջոցով:»,- ասում է Արամ Թորոսյանը՝ Մատենադարանի կայքէջի խմբագիրը:

ayb school

«Մայիսի 19-ին, Թանգարանների գիշեր համաեվրոպական ակցիայի շրջանակներում Գրականության և արվեստի թանգարանում տրվեց Triple-E մոբայլ հարթակի հետ համատեղ համագործակցության մեկնարկը: Ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես երիտասարդ այցելուների շրջանակում` դարձնելով թանգարանրը առավել ինտերակտիվ: Մեր համագարծակցությունը առաջիկայում ընդայլնելու ենք` ընդգրկելով նոր ցուցանմուշներ:»,-ասում է Արուսյակ Ղազարյանը՝ Ե. Չարենցի անվան Գրականության և Արվեստի թանգարանի հասարակայնության հետ կապերի և կրթական ծրագրերի պատասխանատուն:

Հ.Գ. Թանգարանների հետ համագործակցությունը չի սահմանափակվել «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակներում և կրում է շարունակական բնույթ: Բոլոր նրանք, ովքեր դեռ չեն հասցրել ականատեսը լինել այս նորարարական մոտեցմանը, կարող են այցելել նշված թանգարաններ: